Լրահոս
Օրվա լրահոսը

23-ամյա աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել չորս երիտասարդի

Ապրիլ 30,2015 19:11

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհի գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առևանգել են դստերը:

Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությամբ պարզվել են աղջկա առեւանգման հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։  Քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Վ.Մալաքյանը նախապես իմացել է, որ 23-ամյա աղջիկը չի ցանկանում իր հետ ամուսնանալ, սակայն նախնական համաձայնության է եկել  իր երեք ընկերների հետ նրան առեւանգելու հարցի շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել են,  իսկ երբ տեսել են աղջկան և նրան ուղեկցողին, վերջիններիս դիմադրությունը ճնշելու և հաղթահարելու համար մեկը բռնել է ուղեկցողի հագուստից, իսկ մյուս երկուսը  բռնության  գործադրմամբ, աղջկան  կամքին հակառակ նրան նստեցրել են ավտոմեքենան և առևանգել:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ  4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930